Լուսավորության ընտրության կատարելիս կարևոր է հաշվի առնել հետևյալ պարամետրերը

  1. W (վատտ) - Լուսավորության էներգիայի սպառումը չափվում է վատտերով (W): Վատը ցույց է տալիս, թե որքան էլեկտրաէներգիա է ծախսվում 1 ժամում: LED տեսակը , ի տարբերություն շիկացման տեսակի խնայում է 8-10 անգամ էներգիա։

  2. K (կելվին) - Լույսի գունային ջերմաստիճանը չափվում է կելվինով(K): Կելվինի հիմնական տեսակներ են ՝   

      2700K-3200K՝ տաք, հանգիստ գույն

      4000K-4500K՝ չեզոք, նիտրալ, արևի գույն

      5000K-6500K՝ սառը, սպիտակ գույն

  3. Lm (լյումեն) - Լույսի հոսքը ցույց է տալիս արտադրվող լույսի ընդհանուր քանակը: Սա չափվում է լյումենով (Lm): Որքան բարձր է լյումենը, այնքան ավելի պայծառ է լուսավորությունը: Սա կարևոր պարամետր է լուսավորություն ընտրելիս։

  4.  IP  (լույսի պաշտպանության աստիճանը)

    IP20-IP44։ Ներքին օգտագործման համար՝ չպաշտպանված խոնավության բարձր մակարդակից: 

    IP54-IP65։ Օգտագործվում են արտաքին պայմաններում, որտեղ անհրաժեշտ է պաշտպանություն փոշուց և խոնավությունից: ։

    IP66-IP68։ Լիովին պաշտպանված են փոշուց և կարող են դիմանալ խոնավության բարձր մակարդակին, ինչպես նաև ընկղմման: 

Լուսավորության տեսակները

ԼԱՄՊ

ԼՈՒՍԱՏՈՒ

ԼՈՒՍԱՐՁԱԿ

Լամպը լույս արտադրող էլեկտրական սարքն է, որը տեղադրվում է լուսատուի կամ այլ շրջանակի մեջ՝ տարածությունը լուսավորելու համար: Լամպն ինքը չի կարող ուղղորդել կամ կառավարել լույսի տարածումը, քանի որ դրա հիմնական գործառույթը լույս արտադրելն է։

 

Լուսատուն լամպի տեղադրման շրջանակն է, որը միավորում է լամպը, էլեկտրական միացումները, պատյանը և հաճախ ուղղորդող տարրեր՝ ապահովելու համար լույսի պահանջվող տարածում: Լուսատուները նախատեսված են տարբեր կիրառությունների համար՝ ներքին, արտաքին, դեկորատիվից լուսավորությունից մինչև տեխնիկական։

 

 Լուսարձակները նախատեսված են մեծ մակերեսների հզոր և լայն լուսավորություն ապահովելու համար։ Դրանք հիմնականում օգտագործվում են փողոցների կամ արդյունաբերական տարածքների լուսավորման համար՝ շենքերի արտաքին լուսավորության, մարզադաշտերի, պահեստների, կայանատեղիների լուսավորման համար:

LED լամպեր տեսակները

  • A- ԲԱԼԲ
  • T- ԲԱԼԲ
  • C- ԲԱԼԲ
  • R- ԲԱԼԲ
  • T8- ԲԱԼԲ
  • G-կոթառ
  • ՖԻԼԱՆԵՏ

ԼԵԴ ԼԱՄՊԵՐ

Լեդ լամպերը էներգարդյունավետ և երկարատև լուսավորող սարքեր են, որոնք լայնորեն օգտագործվում են ինչպես տնային, այնպես էլ առևտրային ու արդյունաբերական պայմաններում։ Լամպը բաղկացած է կոթառից, ցրիչից, լուսադիոդներից, պաշտպանիչ դիոդներից և հովացման ալյումինե շերտից։ Լամպ ընտրելիս կարևոր է հաշվի առնել դրա հիմքը՝ Կոթառը։ Լամպերը տարբեր հիմքերով են (E27, E14, G, MR16, և այլն), որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսակի կոթառներ են անհրաժեշտ լամպի տեղադրման համար:

Լեդ լամպերի առանձնահատկությունները՝

  • Էներգիայի արդյունավետություն: LED լամպերը սպառում են մոտ 80-90% ավելի քիչ էներգիա՝ համեմատած սովորական՝ շիկցման լամպերի հետ:
  • Երկարակեցություն: LED լամպերի կյանքը շատ ավելի երկար է, քան շիկացման լամպերինը, միջինում մինչև 20,000-30,000 ժամ։
  • Բազմազանություն: LED լամպերը ունեն տարբեր ձևեր, չափեր և լուսավորման ջերմաստիճաններ, ինչը թույլ է տալիս օգտագործել դրանք տարբեր պայմաններում։
  • Պատրաստման նյութը։ Լեդ լամպերի պատրաստման հիմքը ալյումին է, ինչը թույլ է տալիս պատյանին էլ ավելի արդյունավետ հովացնել LED-երը:
  • Ավելի քիչ տաքացում: LED լամպերը քիչ են տաքանում, ինչը նշանակում է, որ դրանք ավելի քիչ էներգիա են ծախսում։

ԼԵԴ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ

ԼԵԴ լուսատուները էներգաարդյունավետ և բազմակողմանի լուսավորության համակարգեր են։ ԼԵԴ տեխնոլոգիան թույլ է տալիս լուսատուներին ապահովել բարձրորակ լույս՝ միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիան և նվազեցնելով սպասարկման ծախսերը

LED լուսատուների հիմնական առավելությունները

  • Էներգախնայողություն։ ԼԵԴ լուսատուները օգտագործում են մինչև 80-90%-ով պակաս էներգիա՝ համեմատած ավանդական լուսատուների հետ։
  • Երկարատևություն։ Միջինում կարող են աշխատել 20,000-30,000 ժամ՝ կախված որակից, ինչը մի քանի անգամ ավելի երկար է ավանդական լուսատուներից։
  • Որակյալ լույս։ LED լուսատուները ունեն միատեսակ, պայծառ լուսավորություն՝ առանց շողարձակումների և աչքին վնասակար ազդակների։
  • Ավելի քիչ տաքացում: LED լուսատուները քիչ են տաքանում, ինչը նշանակում է, որ դրանք ավելի քիչ էներգիա են ծախսում։
  • Շրջակա միջավայրի նկատմամբ բարենպաստ են։ Չեն պարունակում սնդիկ կամ այլ վտանգավոր նյութեր, և ավելի քիչ վնասակար են շրջապատի համար։

Լուսատուների տեսակները

  • Արտաքին
  • Ներքին
  • Արևային
  • Մագնիսով

Լուսարձակների տեսակները

  • Փողոցային լուսարձակներ
  • Արևային լուսարձակներ
  • Սենսորային լուսարձակներ
  • Շինհրապարակի լուսարձակներ
  • Պատի լուսարձակներ

ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Լուսարձակները  ունեն տարբեր կառուցվածք և ֆունկցիոնալություն ՝ համապատասխան իրենց կիրառության պահանջներին: Ահա լուսարձակների հիմնական տեսակները՝ ըստ իրենց դիզայնի, կիրառության և լուսավորության տեսակի:

Լուսարձակների  հիմնական առավելությունները

  • Լույսի հզորություն և ինտենսիվություն։ Լուսարձակները նախատեսված են լայնածավալ և ինտենսիվ լուսավորություն ապահովելու համար: Լուսարձակներն ունեն բարձր լույսի արտազատում, ինչը թույլ է տալիս ապահովել մեծ մակերեսների լուսավորություն՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարածքներում:

  • Էներգաարդյունավետություն։ LED լուսարձակները, բարձր էներգաարդյունավետություն ունեն՝ ապահովելով մեծ լուսավորություն ավելի ցածր էներգիայի ծախսերով:

  • Ջերմաստիճանի հանդուրժողականություն։ Բարձր որակի լուսարձակները կարող են աշխատել ծայրահեղ ջերմաստիճանային պայմաններում՝ առանց աշխատանքի որակը նվազեցնելու։ LED լուսարձակները հիմնականում չեն տաքանում, ինչը նվազեցնում է հրդեհի կամ սարքավորման վնասման ռիսկերը:

  • Տեղադրման դյուրինություն: Լուսարձակների մեծ մասը նախագծված է այնպես, որ հեշտությամբ կարող է տեղադրվել տարբեր միջավայրերում՝ լինի դա պատին, տանիքին կամ հողի վրա։ Շատ լուսարձակներ ունեն շարժական հիմքեր, որոնք թույլ են տալիս ուղղորդել լույսը ցանկալի ուղղությամբ:

Խորհուրդներ լուսավորություն ընտրելիս

Լուսավորության պահանջվող հզորությունը կախված է սենյակի նպատակից, բնական լուսավորությունից, օգտագործվող լույսերի տեսակից և այլ գործոններից։ Օրինակ, գրասենյակում, դասարանում, լաբորատորիայում, կամ հյուրասենյակում պահանջվող լուսավորությունը տարբեր է։ Ստորև ներկայացված են որոշ ընդհանուր ուղեցույցներ՝ մեկ քառակուսի մետրի համար պահանջվող հզորության (վատտերում) համար։

Ինչպես հաշվարկել պահանջվող հզորությունը

  • Հյուրասենյակ — 10-15 Վտ/մ²
  • Խոհանոց — 15-20 Վտ/մ²
  • Լոգարան— 15-20 Վտ/մ²
  • Գրասենյակ — 20-25 Վտ/մ²
  • Արտադրական տարածքների համար — 20-30 Վտ/մ²
  • Փողոցային լուսավորության համար պահանջվող լույսի հզորությունը (W) կախված է լուսարձակների արդյունավետությունից և դրանց տեղադրման բարձրությունից։ Միջինում՝ փողոցային լուսարձակները պահանջում են 30-150 Վտ հզորությամբ LED լամպեր՝ կախված տարածքի տեսակից: